Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

1967թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի (Hans Christian Andersen) ծննդյան օրը՝ ապրիլի 2-ը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր  (International Children's Book Day): 

 

Այս օրը միջոցառման կազմակերպիչները, ովքեր հատուկ ոգևորությամբ ընդգծում են, որ վաղ տարիքից անհրաժեշտ է լավ գրքեր կարդալ, դրանով քարոզում են մանկական գրքի մնայուն դերը Երկրի նոր սերնդների հոգևոր և ինտելեկտուալ պատկերի ձևավորման մեջ:

Պետք է նշել, որ մանկական գրականությունը հայտնվել է համեմատաբար վերջերս: Մինչև XVII դարի կեսերը երեխաներին հիմնականում հեքիաթները բանավոր էին պատմում, կամ էլ նրանք մոտավորապես այն էին կարդում, ինչ իրենց ծնողները, օրինակ՝ էպոսներ: Բայց հիմնականում մանկական ընթերցանության շրջանակը Աստվածաշնչի ուսումնասիրությամբ էր սահմանափակվում: XVIII դարում երեխաներն արդեն այսօր հայտնի այնպիսի ստեղծագործություններ էին կարդում, ինչպիսիք են Դ. Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն», Ժ. Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունները», ոչ պակաս հայտնի էին արևելյան հեքիաթների հավաքածուները: Եվ միայն XIX դարում նրանք կարողացան հատուկ իրենց համար գրված ստեղծագործություններ կարդալ, մասնավորապես՝ Գրիմ եղբայրների և Հ. Ք. Անդերսենի հեքիաթները, ով մանկական գրքի ստեղծման գործում իր ներդրումն ունեցավ:

 

Ի դեպ, Ռուսաստանում մանկական գրականության ստեղծմանը նույնպես պակաս ուշադրություն չէր հատկացվում: Հայտնի է, որ XVII դարում վանական Սավվատին բանաստեղծություններ էր գրում հատուկ երեխաների համար, իսկ XVIII-XIX դարերում մանկական ստեղծագործություններ էին գրում Ս. Ասկակովը, Ա. Շիշկովը, Ա. Պոգորելսկիյը և այլոք: Այդ ժամանակ էլ սկսեցին հայտնվել առաջին մանկական ամսագրերը: Եվ, իհարկե՛, խորհրդային մանկագիրներից և բանաստեղծներից էին Ա. Գայդարը, Ն. Նոսովը, Ա. Բարտոն, Կ. Չուկովսկին, Վ. Բիանկին, Բ. Զահոդերը, Է. Ուսպենսկին և շատ ուրիշներ: 

 

Ներկայումս մանկական գրականությունը մի ամբողջ առանձին ուղղություն է: Եվ ամեն տարի IBBY Ազգային գրասենյակներից մեկը այս հրաշալի տոնի ՝ Մանկական գրքի միջազգային օրվա, միջազգային հովանավոր հանդես գալու պատվավոր իրավունք է ստանում:

Ամեն տարի տոնակատարության թեմա է որոշվում, հյուրընկալող երկրից հայտնի հեղինակ է հրավիրվում, ով պետք է ամբողջ աշխարհի երեխաներին հաղորդագրություն գրի: Հրավիրվում է նաև հայտնի նկարիչ, ով Մանկական գրքի միջազգային օրվան նվիրված պաստառ պետք է ստեղծի: Հետագայում այս նյութերն ամբողջ աշխարհում գրքերի խթանման և ընթերցանության հանդեպ հետաքրքրության զարգացման համար են օգտագործվում: 

 

Մանկական գրքի օրը (երկու տարին մեկ) մանկագիրներին և նկարիչներին պարգևատրում են գրականության այս ոլորտի գլխավոր և ամենահեղինակավոր՝ Հ. Ք. Անդերսենի անվան միջազգային մրցանակով, ինչի արդյունքում գրողները ոսկե մեդալ են ստանում (այն նաև անվանում են «Փոքրիկ Նոբելյան մրցանակ»): Ոսկե մեդալ հաղթողներին են հանձնում Մանկական գրքի միջազգային խորհրդի հերթական համագումարի ժամանակ, տրվում են նաև պատվավոր դիպլոմներ երեխաների համար առանձին գրքերի գրելու համար, որոնք շնորհվում են մանկական գրքերը լուսաբանելու և աշխարհի լեզուներով դրանց լավագույն թանգմանություների համար: 

 

Շատ երկրներում Մանկական գրքի օրը սովորաբար տարբեր ցուցահանդեսներ, մրցույթներ, ներկայացումներ, կոնֆերանսներ և փառատոններ են կազմակերպվում՝ նվիրված մանկական  լավագույն ստեղծագործություններին: Կազմակերպվում են նաև ցերեկույթներ, մանկական և երիտասարդական գրքի շաբաթներ, հրավիրում ժամանակակից մանկագիրներ և բանաստեղծներ, ովքեր իրենց ստեղծագործություններն են  կարդում և պատասխանում փոքրիկ ընթերցողների հարցերին:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. papertigers.org
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ